Աշխարհ

22.08.2016 10:25


Մերկելը, Օլանդն ու Ռենցին կքննարկեն միավորված Եվրոպայի ապագան

Մերկելը, Օլանդն ու Ռենցին կքննարկեն միավորված Եվրոպայի ապագան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին այսօր՝ օգոստոսի 22-ին, կանցկացնեն ոչ պաշտոնական հանդիպում՝ նվիրված սեպտեմբերի 16-ին Բրատիսլավայում կայանալիք Եվրամիության գագաթաժողովին։

Բանակցությունները կանցկացվեն «Ջուզեպպե Գարիբալդի» իտալական ավիակրում՝ Տիրենեյան ծովում։

Չնայած հանդիպման ձևաչափը որոշումների ընդունում չի նախատեսում, բայց շատ լրատվամիջոցներ այն համարում են ռազմավարական։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ կքննարկվեն հատկապես միգրացիոն ճգնաժամը, տնտեսական համագործակցությունը և ահաբեկչությանը հակազդելու գործում հատուկ ծառայությունների ջանքերի համակարգումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը