Աշխարհ

20.08.2016 21:45


Ըմբիշ Լևան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար

Ըմբիշ Լևան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար

31-րդ ամառային օլիմպիական խաղերի մրցումային նախավերջին օրը պայքարն են շարունակում ազատ ոճային ըմբիշները։

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն պայքարը սկսեց 1/8 եզրափակչից։ Վերջինիս մրցակիցը չինացի Ժիվայի Դենգն էր։ Գոտեմարտն ավարտվեց 2։2 հաշվով, և քանի որ վերջին միավորը վաստակել էր Հայաստանը ներկայացնող ըմբիշը, հենց նա էլ հաղթեց:

Երկրորդ գոտեմարտում Բերիանիձեն մրցում էր հունգարացի Դանիել Լիգետիի հետ։ Այս գոտեմարտում Բերիանիձեն հաղթեց հունգարացի մրցակցին 3։1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հայաստանը ներկայացնող Բերիանիձեի մրցակիցը կիսաեզրափակչում թուրք Թահա Ակգյուլն էր։ Այս գոտեմարտում Բերիանիձեն 8։1 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին և բրոնզե մեդալի համար կպայքարի մոնղոլ-բելառուս զույգի հաղթողի հետ։

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը