Բեն Լադենի մասին գրքի հեղինակը վաճառքից ստացված ողջ գումարը կտա ԱՄՆ–ին
Մեթյու Բիսոնեթը, ով Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողության մասին«Դժվար օր» գրքի հեղինակն է, պետք է գրքի վաճառքից ստացված ողջ գումարը տա ԱՄՆ–ի կառավարությանը։ Այդպիսին են գործարքի պայմանները, որը կնքվել է նախկին զինվորականի և իշխանությունների միջև, ովքեր մեղադրել են Բիսոնեթին գաղտնի տեղեկատվությունը չբացահայտելու՝ իրենց կողմից ստորագրված համաձայնագիրը խախտելու մեջ։
Ինչպես հաղորդում է «Associated Press»–ը, խոսքը միայն արդեն իրենց կողմից ստացած 6,6 միլիոն ԱՄՆ դոլարի մասին չէ, այլ նաև այն միջոցների, որոնք հեղինակը կարող է ստանալ հետագայում։
Ինքը Բիսոնեթն ընդունել է, որ սխալ է եղել, երբ լսել է իր փաստաբանին, և չի ներկայացրել գիրքը Պենտագոնին նախքան հրապարակելը։
«Ես ընդունում եմ իմ սխալը։ Ես ստիպված էի դրա համար մեծ գումար վճարել ինչպես անձնական, այնպես էլ ֆինանսական դաշտում»,– մեջբերում է Բիսոնեթի խոսքերը «Independent» թերթը։
Բեն Լադենի մասին գրքի հեղինակը վաճառքից ստացված ողջ գումարը կտա ԱՄՆ–ին
Մեթյու Բիսոնեթը, ով Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողության մասին «Դժվար օր» գրքի հեղինակն է, պետք է գրքի վաճառքից ստացված ողջ գումարը տա ԱՄՆ–ի կառավարությանը։ Այդպիսին են գործարքի պայմանները, որը կնքվել է նախկին զինվորականի և իշխանությունների միջև, ովքեր մեղադրել են Բիսոնեթին գաղտնի տեղեկատվությունը չբացահայտելու՝ իրենց կողմից ստորագրված համաձայնագիրը խախտելու մեջ։

7or.am