Աշխարհ

20.08.2016 11:05


ԱՄՆ ՌԾՈւ–ի ատոմային սուզանավը բախվել է մատակարարող նավի հետ

ԱՄՆ ՌԾՈւ–ի ատոմային սուզանավը բախվել է մատակարարող նավի հետ

Բալիստիկ հրթիռներվ հագեցած, ԱՄՆ ՌԾՈւ–ին պատկանող ատոմային «Լուիզիանա» սուզանավը Վաշինգտոն նահանգի մոտ բախվել է ոչ մեծ նավի։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը՝ ԱՄՆ ՌԾՈՒ–ի խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարությանը հղումով։

«Դեպքը տեղի է ունեցել Վաշինգտոնի ափերի մոտ՝ Խուան դե Ֆուկա նեղուցում»,–հայտնել են հրամանատարությունից։

Կատարավածի հետևանքով տուժածներ չկան. սուզանավը բարեհաջող վերադարձել է մոտակա նավահանգիստ, իսկ նավը՝ ՌՕՈւ–ի Քիթսափ բազա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը