ԱՄՆ–ում թմրանյութեր վաճառողն իրեն ծերուկի պես է շպարել՝ ոստիկանությունից խուսափելու համար (լուսանկար)
Երբ Մասաչուսեթսի ոստիկանները շրջափակել էին Շոն Միլլերի տունը, ում կասկածում էին թմրանյութերի վաճառքի մեջ, նրանք ակնկալում էին ներսում հայտնաբերել 31–ամյա տղամարդու, սակայն գտել են մի ծերուկի, ով չէր համապատասխանում հանցագործի նկարագրին։ Այս մասին հաղորդում է CNN–ը։
Հետագա հետաքննությունից հետո իրավապահները պարզել են, որ «ծերուկն» իրականում նույն կասկածյալն է։ Հնարամիտ տղամարդը շպարել էր դեմքը, և նրան դժվար էր ճանաչելը։
Չնայած այդ հնարքին՝ Միլլերին ձերբակալել են, և նա արդեն առանց դիմակի պետք է կանգնի դատարանի առաջ՝ թմրանյութերի ապօրինի վաճառքի գործով։

7or.am