Ուկրաինան կարող է մահաբեր զենք ստանալ Հիլարի Քլինթոնի ընտրվելու դեպքում
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը հայտարարել է, որ երկիրը կարող է մահաբեր զենք ստանալ այն դեպքում, եթե ԱՄՆ–ի հաջորդ նախագահ ընտրվի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը։ Այս մասին փոխանցում է «112 Украина»–ն։
«Շատ բան է կախված նրանից, թե ով կընտրվի ԱՄՆ նախագահ։ Ես հույս ունեմ, որ ԱՄՆ–ի նախագահ կդառնա Քլինթոնը։ Ես վստահ եմ, որ նա համապատասխան հայտարարություններ է արել այն մասին, որ իր նախագահության ժամանակ Ուկրաինային կարող է տրամադրվել մահաբեր զենք»,–նշել է Շկիրյակը։
Նա նաև հույս է հայտնել, որ Քիլնթոնը «կոշտ դիրքորոշում կպահպանի Ռուսաստանի և Պուտինի հարցում», ինչպես նաև կաջակցի և կպաշտպանի Ուկրաինայի շահերը։

7or.am