Աշխարհ

19.08.2016 16:37


Օլանդը հայտարարել է նախագահական 2–րդ ժամկետում առաջադրվելու իր ցանկության մասին

Օլանդը հայտարարել է նախագահական 2–րդ ժամկետում առաջադրվելու իր ցանկության մասին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ 2017թ. կցանկանար առաջադրվել նախագահական 2–րդ ժամկետում, սակայն կանի դա միայն հաղթանակի հնարավորություն ունենալու դեպքում։ Նրա խոսքերը մեջբերում են լրագրողներ Անտուան Անդրեն և Քարիմ Ռասուլին՝ «Մասնավոր զրույցներ նախագահի հետ» նոր գրքի հեղինակները, որից հատվածներ է հրապարակել «Le Point» պարբերականը։

«Ես շատ լավ գիտեմ, թե ինչ են նշանակում տարիներ՝ անցկացրած առանց անձնական կյանքի։ Սակայն ցանկություն ունեմ։ Դա անձնական նախընտրություն է»,– մեկնաբանել է Օլանդն իր ծրագրերը։

Ընդ որում, ինչպես ասվում է գրքում, Օլանդը չի առաջադրի իր թեկնածությունը, եթե հաղթանակի հնարավորություններ չունենա։ Բացի այդ, նա այդքան էլ բարյացակամ տրամադրված չէ հնարավոր հակառակորդների հանդեպ, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի, և ասում է, որ վերջինս «կցանկանար ջարդել իր ատամները»։

Ավելի վաղ «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը TF1–ի եթերով հայտարարել էր իր՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու առաջադրվելու ծրագրերի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը