Աշխարհ

19.08.2016 17:17


Քիրա Նայթլին պատմել է, որ 5 տարի է՝ կեղծամներ է կրում

Քիրա Նայթլին պատմել է, որ 5 տարի է՝ կեղծամներ է կրում

«Օսկար» մրցանակաբաշխության դափնեկիր, բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին պատմել է, որ արդեն 5 տարի է՝ կեղծամներ է կրում։ Այս մասին հաղորդում է «People»–ը։

Ինչպես պարզաբանել է դերասանուհին, տարբեր ֆիլմերում նկարահանվելու համար նա ստիպված է եղել շատ անգամներ ներկել մազերը։

«Անեն ինչ այնքան վատ էր, որ իմ մազերը սկսեցին թափվել»,–խոստովանել է 31–ամյա Նայթլին։

Դերասանուհու խոսքերով՝ այդ պատճառով էլ վերջին 5 տարիների ընթացքում նա ստիպված է եղել կրել կեղծամներ, և դա «լավագույն բանն է, որ երբևէ պատահել է նրա մազերի հետ»։

Ներկայումս Նայթլիի սեփական մազերը վերականգնվում են, սակայն մայրանալու հետևանքով նա ստիպված էր փոխել ոճը։

«Բնությունից ինձ տրված են գանգուր փարթամ մազեր, և երբ ես երեխա ունեցա, դրանք տասն անգամ ավելի խիտ դարձան։ Հիմա ես բազմաթիվ խճճված մազեր եմ հայտնաբերում»,– բողոքել է դերասանուհին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը