Լրահոս

16.12.2009 10:36


Շտապ օգնության կանչերը նվազում են

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2009թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորտոր հաստատված 86 դեպք:
Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիթորինգը: Վերջինիս արդյունքները վկայում են, որ շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունը վերջին 3 օրվա ընթացքում նվազել է օրական 300-500 դեպքով: Նվազում են նաև շտապ օգնության կանչերն' օրական գրեթե 30 կանչով:

 

Այս խորագրի վերջին նյութերը