Արմեն Պողոսյան. «Հայաստանում փորձում են ամեն կերպ մոլորեցնել սպառողին»
–Հայաստանում հաճախ են սպառողներին խաբում, քանի որ մարդիկ տեղեկացված չեն և չեն պաշտպանում իրենց իրավունքները,–այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա նշել է, որ խանութներում գործող զեղչերն ընդունված կարգ են ամբողջ աշխարհում, բայց Հայաստանում փորձում են ամեն կերպ մոլորեցնել սպառողին։
–Միշտ հնարում են մի բան մարդկանց մոլորեցնելու համար: Եթե խանութի ցուցափեղկի վրա է գրված «Զեղչ», ապա նշանակում է, որ այն վերաբերում է խանութի ողջ տեսականուն: Իսկ եթե այդ զեղչը կոնկրետ ապրանքի ինչ-որ մասի վրա է տարածվում, ապա պետք է միայն այդ ապրանքի ցուցափեղկի վրա գրված լինի,– պարզաբանել է նա։
–Օրինակ՝ սննդամթերքի վրա գրվում է` 1300 դրամ, վրան խաչ են քաշում գրում են, օրինակ, 1100 դրամ: Բայց սպառողն ինչպե՞ս համոզվի, որ այդ գինն է եղել նախկինում,-նշել է Արմեն Պողոսյանը։
ՀԿ նախագահը խորհուրդ է տվել սպառողներին պաշտպանել իրենց իրավունքներնը, իսկ խախտումներ նկատելու դեպքում դիմել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով կամ նման խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին:

7or.am