Մերկելն ուզում է կարգավորել թուրք-գերմանական հարաբերությունները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թուրք-գերմանական հարաբերությունների կարգավորմանը միտված հայտարարություններ է արել: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sondakika»–ին հղումով։
«Թուրքիայի հետ մեր հարաբերություններն առանձնահատուկ են: Թուրք-գերմանական հարաբարությունները առանձնահատուկ են դարձնում Գերմանիայում բնակվող 3 միլիոնից ավելի ազգությամբ թուրք բնակիչները: Թուրքիայի համար էլ լարված հարաբերությունների փոխարեն պետք է նախընտրելի լինեն լավ հարաբերությունները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումները հենց այս ոգով եմ անցկացնում»,–ասել է Մերկելը։
Մերկելի խոսքով՝ «Թուրքիան Սիրիայում մարդասիրական աղետի լուծման գործում ամենամեծ ներդրում կատարած երկիրն է»:
Աղբյուրը հիշեցնում է՝ թուրք-գերմանական հարաբերությունները սրվեցին, երբ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանով պայմանավորված՝ Թուրքիան թույլ չի տալիս Գերմանիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներին այցելել ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազա և տեսակցել գերմանացի զինվորականների հետ:

7or.am