Մալազիայի իշխանությունները ռուսական լցանավ են կանգնեցրել
Մալազիայի իշխանությունները երկրի տարածքային ջրերում ռուսական «Ոսկե կամուրջ» լցանավն են կանգնեցրել։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։
«Առափնյա ծառայությունը տեղեկատվություն է ստացել այն մասին, որ նավը ստուգման է կանգնել օգոստոսի 18–ին Փիայ նավահանգստից մոտ 3,5 ծովային միլ հեռավորությամբ։ Ստուգման ժամանակ անձնակազմը չի ունեցել համապատասխան փաստաթղթեր»,–ասել է ծովային հսկողություն իրականացնող վարչության ներկայացուցիչ Իսկանդեր Իշակը։
Լցանավում անձնակազմի 25 անդամ կա։
Մալազիայում ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ ներկայումս կատարվածի մասին որևէ տեղեկատվություն չկա։

7or.am