Թրամփն առաջին անգամ ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփըներողություն է խնդրել իր խայթող մեկնաբանությունների համար։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։
Նա հավելել է՝ ափսոսում է, որ իր խոսքերն ինչ–որ մեկին ցավ են պատճառել։
«Երբեմն բանավեճերի բռնկուն պահին դուք չեք ընտրում բառեր, ասում եք սխալ բաներ։ Ես արել եմ դա։ Հավատում եք թե ոչ, ես ափսոսում եմ դրա համար, հատկապես այն դեպքերում, երբ դա ինչ–որ մեկին ցավ է պատճառել»,–ասել է միլիարդատերը։
Բացի այդ, Թրամփը խոստացել է միշտ ճիշտն ասել։
Նշվում է, որ նման հայտարարությունը կարող է կապված լինել միլիարդատիրոջ ռեյտինգի անկման հետ։
Ավելի վաղ էլ Թրամփը սարկազմ էր անվանել իր այն խոսքերը, երբ ասել էր, որ ԱՄՆ նախագահ Օբաման ԻԼԻՊ–ի հիմնադիրն է։
Թրամփն առաջին անգամ ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ներողություն է խնդրել իր խայթող մեկնաբանությունների համար։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

7or.am