Աշխարհ

19.08.2016 12:03


Մերկելը հակառուսական պատժամիջոցները հանելու պատճառ չի տեսնում

Մերկելը հակառուսական պատժամիջոցները հանելու պատճառ չի տեսնում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հանելու պատճառ չի տեսնում, քանի որ Մինսկի համաձայնագրերի բոլոր պայմաններն այդպես էլ չեն իրագործվել։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, նա հայտարարել է «RedaktionsNetzwerks Deutschland» (RND)–ի հետ հարցազրույցի ընթացքում։

Նրա խոսքերով՝ Ղրիմի միացումը Ռուսաստանին լուրջ ճգնաժամ է հրահրել։

«Եվրոպան պետք է արձագանքի հիմնական սկզբունքների խախտմանը»,– նշել է Մերկելը։

Նա հավելել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ իրենք «ամբողջ ուժով» աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի Ուկրաինան և Ռուսաստանը, չնայած բոլոր դժվարություններին, հետևեն Մինսկի համաձայնագրերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը