Աշխարհ

19.08.2016 10:45


Բրիտանացի երաժիշտներին քննադատել են Հյուսիսային Կորեայում նկարահանած «վառ» տեսահոլովակի համար (տեսանյութ)

Բրիտանացի երաժիշտներին քննադատել են Հյուսիսային Կորեայում նկարահանած «վառ» տեսահոլովակի համար (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայից բլոգեր Լուի Քոուլը և երաժիշտ Լանցիֆերը տեսահոլովակ են ներկայացրել «Սերֆինգը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում» երգի հիման վրա, որը նկարահանվել է Հյուսիսային Կորեայում։ Հանդիսատեսի ուշադրությունը գրավել են ժպտացող մարդիկ, ավազե լողափերը կապուտակ ջրերով, մաքուր փողոցները և «վառ գույները», որոնք, ինչպես նշվում է, սովորաբար բնորոշ չեն ԿԺԴՀ–ին։

Համացանցի բազմաթիվ օգտատերեր և ԶԼՄ–ն սկսել են քննադատել Լուի Քոուլին ԿԺԴՀ–ի վերաբերյալ «ոչ ավանդական» պատկերացման համար։ Օգատատերերը բլոգերին կասկածել են այն բանում, որ վերջինս երկիր է ժամանել հատուկ հրավերով և մեծ գումարների դիմաց համաձայնել է փոփոխել Հյուսիսային Կորեայի իմիջն աշխարհում։ Ինքը Քոուլը հերքում է բոլոր մեղադրանքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը