Աշխարհ

19.08.2016 10:25


Ֆրանսիայում ապօրինի ներգաղթյալը կերել է անձնագիրը՝ արտաքսումից խուսափելու հույսով

Ֆրանսիայում ապօրինի ներգաղթյալը կերել է անձնագիրը՝ արտաքսումից խուսափելու հույսով

Ֆրանսիական Թուլուզ համայնքում ապօրինի ներգաղթյալը կերել է իր անձնագիրը՝ արտաքսումից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է «La Depeche»–ը։

Ինչպես հաղորդվում է, Բուբաքար անունով 34–ամյա տղամարդը փորձում էր ապաստան ստանալ Ֆրանսիայում, սակայն նրան ձերբակալել են և տեղափոխել Թուլուզի օդանավակայան՝ արտաքսելու նպատակով։ Փախստականն այնքան չէր ուզում հայրենիք վերադառնալ, որ երբ նրան խնդրել են ներկայացնել փաստաթղթերը սահմանային վերահսկողության կետում, նա պատռել է անձնագրի լուսանկարով և անձնական տվյալներով էջն ու կուլ տվել։

Այնուհետև տղամարդն ընդհարվել է ոստիկանների հետ, և օդանավի հրամանատարը արդյունքում իսկապես հրաժարվել է ինքնաթիռ թողնել չափազանց դյուրագրգիռ ուղևորին։ Բուբաքարին 2 ամսով ազատազրկման են ենթարկել, որից հետո նրան, ամեն դեպքում, արտաքսելու են Գամբիա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը