Աշխարհ

18.08.2016 17:50


Պորոշենկոն չի բացառել Ռուսաստանի կողմից լիամասշտաբ ներխուժումը

Պորոշենկոն չի բացառել Ռուսաստանի կողմից լիամասշտաբ ներխուժումը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի կողմից լիամասշտաբ ներխուժումը։ Այս մասին հայտնում է «Украинская правда»–ն։

Միաժամանակ, նա հավաստիացրել է, որ ուկրաինական Զինված ուժերը պատրաստ են հակահարված հասցնել։

Պորոշենկոն նման հայտարարություն է արել Լվովի շրջանում։

«Հակամարտության էսկալացիայի հավանականությունը շարունակում է շոշափելի մնալ։ Եվ ռուսական լիամասշտաբ ներխուժման հավանականությունն էլ բոլոր ազիմուտներով մենք չենք բացառում»,–ասել է ուկրաինացի նախագահը։

Նրա խոսքով՝ երկրի ԶՈւ–ն միշտ պետք է պատրաստ լինի ամենատարբեր բարդության հանձնարարություններ կատարելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը