Աշխարհ

18.08.2016 17:37


Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 200–ը

Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 200–ը

Թուրքական Էլյազիգ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 217 մարդ է վիրավորվել։ Երկրի իշխանությունները բարձրացրել են ահաբեկչական սպառնալիքների մակարդակը։ Այս մասին փոխանցում է «Reuters»–ը։

Հստակ տվյալներ է տրամարդրել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Նրա խոսքերով՝ պայթյունի հետևանքով տուժել է նաև 85 ոստիկան։

Վարչապետը նաև հաստատել է 3 մարդու մահվան լուրը։

Ավելի վաղ հաղորդվել էր 146 տուժածի մասին։ Համաձայն ճշտված տվյալների՝ պայթուցիկը գտնվել է ավտոմեքենայի մեջ և գործի է դրվել նույնանուն նահանգի ոստիկանական վարչության կողքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը