Աշխարհ

18.08.2016 20:32


Կանադացի զույգը 500 տոննա կշռող լողացող տնակ–կղզի է կառուցել (ֆոտոշարք, տեսանյութ)

Կանադացի զույգը 500 տոննա կշռող լողացող տնակ–կղզի է կառուցել (ֆոտոշարք, տեսանյութ)

Վանկուվերից Քեթրին Քինգը և Ուեյն Ադամսը դեռևս 25 տարի առաջ հասկացել են, որ երբեք չեն կարող թույլ տալ իրենց գնել սեփական տուն։ Որպեսզի բնակության հարցը լուծվի, նրանք որոշել են կառուցել լողացող տուն, որը ժամանակի ընթացքում մեծացել դարձել է փոքրիկ կղզի։ Այս մասին հաղորդում է «This is Colossal»–ը։

Լողացող տան կառուցումը սկսվել է 1997թ–ին։ Տունը կառուցելիս Ուեյն Ադամսը օգտագործել է միայն մետաղասղոց ու մուրճ և ոչ մի էլեկտրական գործիք։ 2016թ. տունը մեծացել է մինչև 12 սենյակ՝ ներառելով 4 ջերմոց, խոհանոց, արհեստանոց, պատկերասրահ, փարոս և անգամ պարահրապարակ։

Իրենց տունը զույգն անվանում է «Ազատության խորշիկ»։ «Great Big Story»–ի հետ հարցազրույցի ընթացքում Ուեյն Ադամսը խոստովանել է, որ գիտի տան միջի ամեն մի մեխն ու տախտակը, իսկ ամբողջ կղզու ընդհանուր զանգվածը կազմում է մոտավորապես 500 տոննա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը