Կպարզեցվեն ՓՄՁ գործունեության իրականացման ընթացքում ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացները
Գործադիրն այսօր հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացները պարզեցնելու անհրաժեշտությամբ:
Մեկ այլ որոշմամբ՝աշխատանքային գրքույկների տեղեկատվությունը կմուտքագրվի պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան։ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կսահմանվի աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառող ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, կհաստատվի նաև աշխատանքային գրքույկները ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու կարգը: Այսպիսով, կապահովվի մինչև 2017թ. վարվող աշխատանքային գրքույկներում պարունակվող տեղեկատվության մուտքագրումը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան՝ աշխատողների աշխատանքային գործունեության մասին ողջ տեղեկատվությունը կենտրոնացնելով մեկ միասնական համակարգում:
Գործադրի մեկ այլ որոշմամբ՝ «Ասպար Արմս» ՍՊԸ-ին տրամադրվել է «Զենքի արտադրության» լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:
Կպարզեցվեն ՓՄՁ գործունեության իրականացման ընթացքում ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացները
Գործադիրն այսօր հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացները պարզեցնելու անհրաժեշտությամբ:
Մեկ այլ որոշմամբ՝ աշխատանքային գրքույկների տեղեկատվությունը կմուտքագրվի պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան։ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կսահմանվի աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառող ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, կհաստատվի նաև աշխատանքային գրքույկները ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու կարգը: Այսպիսով, կապահովվի մինչև 2017թ. վարվող աշխատանքային գրքույկներում պարունակվող տեղեկատվության մուտքագրումը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան՝ աշխատողների աշխատանքային գործունեության մասին ողջ տեղեկատվությունը կենտրոնացնելով մեկ միասնական համակարգում:
Գործադրի մեկ այլ որոշմամբ՝ «Ասպար Արմս» ՍՊԸ-ին տրամադրվել է «Զենքի արտադրության» լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով: