Աշխարհ

18.08.2016 15:55


Թուրքիայում գնդակահարել են Դեդ Հասանի սպանության ենթադրյալ պատվիրատուին

Թուրքիայում գնդակահարել են Դեդ Հասանի սպանության ենթադրյալ պատվիրատուին

Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևի դեմ, ում համարում են Մոսկվայում օրենքով գող Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանության հենթադրյալ պատվիրատուն։ Այս մասին փոխանցում է «Интерфакс»–ը։

Հաղորդագրությունում ասվում է, որ Ստամբուլի Բարբարոս բուլվարում գտնվող հյուրանոցի մոտակայքում անհայտ անձինք հարձակվել են մեքենայի վրա, որում գտնվում էր Ջանիևը։

Ադրբեջանական պարբերականները հաղորդում են, որ Ջանիևին 5 գնդակ է դիպել, որոնցից մեկը մտել է աչքի մեջ։ Պատահարի հետաքննությունը վարում է Ստամբուլի ոստիկանության գլխավոր վարչությունը։ Նույն աղբյուրները նշում են, որ տուժածը գտնվում է Շիշլի շրջանի «Համդիե» գիտահետազոտական հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքում։ Վիճակը գնահատվում է ծանր։

Որոշ պարբերականների տվյալներով՝ հարձակման հետևանքով Ջանիևը մահացել է հիվանդանոցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը