Աշխարհ

18.08.2016 15:00


«Հյուսիսային հոսքը» վերսկսել է աշխատանքները վերանորոգումից հետո

«Հյուսիսային հոսքը» վերսկսել է աշխատանքները վերանորոգումից հետո

«Հյուսիսային հոսք» գազատարը պլանային վերանորոգումից հետո վերսկսել է գազի մատակարարումը։ Այս մասին փոխանցում է «RNS»–ը՝ հղում անելով «Nord Stream» գազամուղի օպերատորի հաղորդագրությանը։

Ինչպես հաղորդվել էր, «Հյուսիսային հոսք» գազատարը օգոստոսի 9–ի առավոտյան դադարեցրել էր աշխատանքները՝ պլանային տեխնիկական սպասարկում անցկացնելու նպատակով։

«Տեխնիկական սպասարկման ավարտից հետո գազի մատակարարումը եվրոպական գործընկերներին մատակարարների սահմանած ծավալներով վերսկսվել է» –հաղորդել է օպերատորը։

Ընդ որում, վերանորոգման ընթացքում «Գազպրոմը» ավելացրել է տրանզիտն Ուկրաինայի միջով 20%–ով՝ հասցնելով օրական 275 միլիոն խորանարդ մետրի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը