ԱՄՆ–ը տեղափոխում է իր միջուկային զենքը Թուրքիայից Ռումինիա
Թուրք–ամերիկյան հարաբերությունների վատթարացման համապատկերին ԱՄՆ–ը սկսել է իր միջուկային զենքի տեղափոխման գործընթացը Թուրքիայից Ռոմինիա։ Այս մասին հայտնում է «EurActiv» պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում դեռևս սառը պատերազմի ժամանակներից տեղակայված է եղել մոտավորապես 50միավոր ամերիկյան մարտական միջուկային զենք։
Սույն թվականի հուլիսին տեղի ունեցած չստացված պետական հեղաշրջումից հետո Թուրքիայի կառավարությունն արգելել էր ամերիկյան ինքնաթիռներին թռչել ավիաբազա, իսկ ավելի ուշ ձերբակալել է բազայի հրամանատարին՝ հեղաշրջման փորձին մասնակից լինելու համար։
Այժմ ամերիկացիները ցանկանում են տեղակայել այդ միջուկային զենքը ռումինական «Դևեսելու» բազայում, որտեղ նախկինում եղել է «Իջիս» հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համալիրը։ Հայտնում է «Интерфакс»–ը։
ԱՄՆ–ը տեղափոխում է իր միջուկային զենքը Թուրքիայից Ռումինիա
Թուրք–ամերիկյան հարաբերությունների վատթարացման համապատկերին ԱՄՆ–ը սկսել է իր միջուկային զենքի տեղափոխման գործընթացը Թուրքիայից Ռոմինիա։ Այս մասին հայտնում է «EurActiv» պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում դեռևս սառը պատերազմի ժամանակներից տեղակայված է եղել մոտավորապես 50 միավոր ամերիկյան մարտական միջուկային զենք։

7or.am