Աշխարհ

18.08.2016 11:30


Թուրքիայի ոստիկանությունը նորից խուզարկություններ է արել Ստամբուլում

Թուրքիայի ոստիկանությունը նորից խուզարկություններ է արել Ստամբուլում

Թուրքիայի ոստիկանությունն օգոստոսի 18–ի վաղ առավոտյան ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում կրկին խուզարկություններ է արել Ստամբուլում։ Այս մասին հայտնում է «Dogan»–ը։

Խուզարկվել է ավելի քան 100 վայր։ Արդյունքում՝ ձերբակալվել է մի քանի մարդ, որոնց հստակ թիվը չի նշվում։

Աղբյուրը հստակեցնում է՝ ոստիկանությունը խուզարկություններ է սկսել՝ պարզելու՝ ովքեր են ֆինանսավորել իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի գլխավորած կրոնական շարժմանը, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը