Աշխարհ

18.08.2016 18:28


Չինաստանի բնակչուհին 17 ամիս է՝ հղի է

Չինաստանի բնակչուհին 17 ամիս է՝ հղի է

Չինական Հունան նահանգի բնակչուհին Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել իր հղիության ժամկետով. նա 17 ամիս է՝ հետաքրքիր կարգավիճակում է։ Այս մասին հաղորդում է «People's Daily»–ն։

Վան Շին հղիացել է դեռևս 2015թ. փետրվարին, և բժիշկները ծննդաբերությունը կանխատեսել էին նոյեմբերի 15–ին, սակայն երեխան չի շտապել լույս աշխարհ գալ։

Անհանգստացած կինը սկսել է հիվանդանոց ստուգումների այցելել ամեն 7–10–րդ օրը։ Ընդ որում, բժիշկները բացառել են կեսարյան վիրահատության անցկացումը հղիության 14–րդ ամսում, քանի որ երեխան դեռևս բավականաչափ զարգացած չի եղել։

«Փորձագետները ասում են, որ կան կանայք, ովքեր ծննդաբերում են հղիության 13–րդ ամսում, բայց ոչ 17–րդ ամսից հետո։ Նրանք չեն կարողանում բացատրել պատճառը»,– ասել է կնոջ ամուսինը։

Նշվում է, որ ապագա մայրիկի առողջական վիճակը լավ է։ Ներկայումս երեխան կշռում է 3,8 կգ։ Շին պատմել է, որ իրեն վիրահատելու են հղիության 18–րդ ամսում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը