Լրահոս

15.12.2009 17:56


Տիգրան Թորոսյանը տեղյակ էր, Հակոբ Հակոբյանը մարզում է, իսկ Սամվել Բալասանյանը հրաժարվել է պատասխանել

-Չի կարող այդպիսի բան լինել, որ ես ստորագրեմ՝  առանց իմանալու՝ ինչ եմ ստորագրում. այդպիսի բան երբեք չի եղել և չի կարող լինել,- «7օր»-ին ասել է ԱԺ պատգամավոր Տիգրան  Թորոսյանը։ Նա չի ցանկացել մեկնաբանել, թե ինչու են մի շարք պատգամավորներ հրաժարվում իրենց ստորագրություններից՝ ասելով, որ դա ավելի լավ է Գալուստ Սահակյանը մեկնաբանի, սակայն նրա կարծիքով բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչու է այդպես եղել։

Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը «7օր»-ի հարցին չի պատասխանել՝ ասելով, թե շրջանում է գտնվում, իսկ մեկ այլ պատգամավոր՝ Սամվել Բալասանյանն էլ հրաժարվել է պատասխանել՝ ասելով, որ «ինքը ոչ մի բան էլ չի պատասխանի», և «թերթերում ամեն ինչ գրված է»։ 

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանին ներում շնորհելու համար Ազգային ժողովի ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններից 21 պատգամավոր ստորագրել էին Սերժ Սարգսյանին ուղղված խնդրագրի տակ։         

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը