Հարցազրույց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նորընտիր անդամ Արմեն Մկրտչյանի հետ
-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում, որոնք լուծման կարիք ունեն։
-Խնդիրները շատ են։ Ներկա օրենսդրությամբ ամենակարևոր խնդիրներից մեկն արտոնագրման կարգի ձևավորումն է։ Քաղաքացիները, այդ թվում և ես այս խորհրդին ճանաչել ենք միայն լիցենզավորման, արտոնագրման գործընթացի շնորհիվ։ Եթե մենք հանձնաժողովի անդամներ ենք, և ինչ-որ մեկին պետք է գնահատենք, պետք է ղեկավարվենք չափորոշիչներով, ոչ թե մեկը գնահատի 10 միավոր, մյուսը՝ 3։ Կարծում եմ, որ դա երկարատև գործընթաց է։ Բայց պետք չէ շտապել, պետք է լուրջ որոշում ընդունել, որովհետև մեկ անգամ է որոշում ընդունվում։
-Անձամբ Դուք ո՞ր խնդիրների վրա եք ուշադրություն դարձնելու։
-Եթերի հետ կապված չափորոշիչներից պետք է շտապ որոշել՝ որոնք են նորմալ, որոնք կարելի է հասանելի դարձնել հասարակությանը, որոնք՝ ոչ։ Անպայման պետք է համագործակցել մասնագետների, հասարակական կազմակերպությունների, հոգեբանների, սոցիոլոգների, եկեղեցու ներկայացուցիչների հետ, որպեսզի իրենք էլ մեզ հուշեն ճիշտ որոշում կայացնել։ Պետք է եթերն իսկապես անցանկալի երևույթներից մաքրվի, ոչ թե գրաքննություն լինի, այլ մասնագետների եզրակացության հիման վրա որոշում կայացնենք, թե այս կամ այն հաղորդման հետ ինչպես կարելի է վարվել։
-Ձեր կարծիքով խոսքի ազատությունն այսօր Հայաստանում բավարար մակարդակի վրա՞ է։
-Իհարկե բավարար մակարդակի վրա չի գտնվում։ Դրանով ես Ամերիկա չեմ հայտնագործում։ Առիթ ունեցել եմ այդ թեմային անդրադառնալու. խոսքի ազատությունը շատ հարաբերական թեմա է։ Անցյալ տարվա օգոստոսյան դեպքերը բոլորիս ցույց տվեցին, թե աշխարհի ամենաազատ երկրում ինչպես են վերաբերվում խոսքի ազատությանը։ Նկատի ունեմ Վրաստանի, Հարավային Օսիայի դեպքերը, թե ինչպես էին ուղիղ եթերում լռեցնում մարդկանց։ Իհարկե, դա չի կարելի մեզ չափանիշ վերցնել։ Ավելի շատ պետք է հետևենք եվրոպական ստանդարտներին, երկրի մեջ հնարավորինս մաքսիմալիզացնենք ազատ խոսքը։ Դա ծանր գործընթաց է լինելու։ Ամենակարևորն այն է, որ այս ոլորտը չպետք է քաղաքականացնենք։
Արմեն Մկրտչյան.

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը