Զբաղվածության պետական գործակալության տվյալներով՝ 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 96.4 հազար մարդ: Նրանցից 63.1 հազարը կանայք են, 22.6 հազարը` երիտասարդներ:«Արմենպրեսի» փոխանցմամբ` տվյալները լրագրողներին ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:
«Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 81.2 տոկոսը կամ 78.2 հազար մարդ: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 68.6 տոկոսը կամ 53.7 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը գործազուրկների 24.5 տոկոսն է (19.2 հազար մարդ), հաշմանդամություն ունեցող անձինք գործազուրկների 3.5 տոկոսն են կամ 2.8 հազարը»,- տեղեկացրել է Արտակ Մանգասարյանը:
Նրա խոսքով` գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը 50.5 տոկոս է, որից երիտասարդները 39.8 տոկոս են կազմում:
Հայաստանում 96,400 մարդ աշխատանք է փնտրում
Զբաղվածության պետական գործակալության տվյալներով՝ 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 96.4 հազար մարդ: Նրանցից 63.1 հազարը կանայք են, 22.6 հազարը` երիտասարդներ: «Արմենպրեսի» փոխանցմամբ` տվյալները լրագրողներին ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:
«Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 81.2 տոկոսը կամ 78.2 հազար մարդ: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 68.6 տոկոսը կամ 53.7 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը գործազուրկների 24.5 տոկոսն է (19.2 հազար մարդ), հաշմանդամություն ունեցող անձինք գործազուրկների 3.5 տոկոսն են կամ 2.8 հազարը»,- տեղեկացրել է Արտակ Մանգասարյանը:
Նրա խոսքով` գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը 50.5 տոկոս է, որից երիտասարդները 39.8 տոկոս են կազմում:
Մանրամասն՝ «Արմենպրեսում»