Մեքսիկայի նախագահ Էնրիկե Փենյա Նիետոն հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու իր ցանկության մասին։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։
«Այո, ես ուզում եմ հանդիպել նրա հետ»,–ասել է նա հարցազրույցում։
Մեկ ամիս առաջ մեքսիկացի նախագահը Թրամփին համեմատել էր Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսսոլինիի հետ։
«Ես չեմ կարող համաձայնել նրա ասածներից շատերի հետ, բայց ես պետք է ամենայն հարգանքով վերաբերվեմ և փոխգործակցելու հնարավորություն որոնեմ ցանկացածի հետ, ով ԱՄՆ նախագահ կդառնա»,–ասել է Նիետոն։
Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր պատ կառուցել ԱՄՆ–ի ու Մեքսիկայի սահմանին՝ խոչընդոտելու ապօրինի ներգաղթյալների և թմրանյութերի մուտքը երկիր, սակայն Նիետոն հրաժարվել էր վճարել դրա համար։
Մեքսիկայի նախագահն ուզում է Թրամփի հետ հանդիպել

7or.am