ԱՄՆ-ը կասկածի տակ է առել ՌԴ–ի կողմից Իրանի ավիաբազան օգտագործելու օրինականությունը
ԱՄՆ-ը փորձում է պարզել՝ օրինակա՞ն է արդյոք Ռուսաստանի կողմից Իրանի ռազմական ավիաբազայի օգտագործումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի տեսակետից:
Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներին հղումով:
«Եթեայդմասին տեղեկատվությունըճիշտէ, դակարողէլինելՄԱԿ-իԱԽ-իթիվ 22311 բանաձևիխախտում, որնարգելումէԻրանինմարտականինքնաթիռներիվաճառքներըկամ մատակարարումներնառանցԱնվտանգությանխորհրդիհավանության»,- հայտարարել է դիվանագետը:
Ավելի վաղ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում անհանգստություն էր հայտնել իրանական ավիաբազայից ռուսական ռմբակոծիչների թռչելու առնչությամբ:
Օգոստոսի 16-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ ռուսական Տու-22Մ3 և Սու-34 ռմբակոծիչները, թռչելով Իրանի Համադան օդանավակայանից, հարվածներ են հասցրել Հալեպի, Դեր Զորի և Իդլիբի նահանգներում գտնվող ԻՊ օբյեկտներին:
ԱՄՆ-ը կասկածի տակ է առել ՌԴ–ի կողմից Իրանի ավիաբազան օգտագործելու օրինականությունը
ԱՄՆ-ը փորձում է պարզել՝ օրինակա՞ն է արդյոք Ռուսաստանի կողմից Իրանի ռազմական ավիաբազայի օգտագործումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի տեսակետից:
Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներին հղումով:
«Եթե այդ մասին տեղեկատվությունը ճիշտ է, դա կարող է լինել ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 22311 բանաձևի խախտում, որն արգելում է Իրանին մարտական ինքնաթիռների վաճառքները կամ մատակարարումներն առանց Անվտանգության խորհրդիհավանության»,- հայտարարել է դիվանագետը:

7or.am