Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը2016–ին կայցելի Հայաստան, Ադրբեջան, Սերբիա և մի շարք այլ երկրներ: Այդ մասին, РИА «Новости»-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի արտգործնախարար Երլան Իդրիսովը։
«Նախագահի միջազգային օրակարգը շատ ծանրաբեռնված է: Մենք կմեկնենք Լեհաստան, աշնանը՝ Սերբիա, մենք նաև հրավիրված ենք սեպտեմբերի սկզբին Չինաստանում «Մեծ ութնյակի» գագաթաժողովին, մեր նախագահը նաև կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա, Ադրբեջան, Հայաստան, Սաուդյան Արաբիա և Հորդանան»,- ասել է Իդրիսովը ճեպազրույցի ժամանակ:
Նազարբաևը Հայաստան, Ադրբեջան և Սերբիա կայցելի
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2016–ին կայցելի Հայաստան, Ադրբեջան, Սերբիա և մի շարք այլ երկրներ: Այդ մասին, РИА «Новости»-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի արտգործնախարար Երլան Իդրիսովը։