Աշխարհ

17.08.2016 10:30


Թուրքիայի բանտերից 38 հազ մարդու կազատեն

Թուրքիայի բանտերից 38 հազ մարդու կազատեն

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը թվիթթերյան իր էջում հայտնել է, որ մոտ 38 հազ մարդ կազատվի կալանքից «վերահսկվող ազատում» բարեփոխման շրջանակներում։

Բարեփոխումն ընդգրկված է պետական հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է այսօր՝ օգոստոսի 17–ին։

Նշվում է, որ այն բազմաթիվ ձերբակալվածների հնարավարություն կտա լքել բանտերը ժամկետից շուտ։

Նման որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի բանտային համակարգը չի կարողանում գլուխ հանել պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո նման թվով ձերբակալություններից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը