Աշխարհ

17.08.2016 09:00


Ռիո-2016. ծանրամարտ. Գոռ Մինասյանը՝ փոխչեմպիոն

Ռիո-2016. ծանրամարտ. Գոռ Մինասյանը՝ փոխչեմպիոն

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը 3-րդ արծաթե մեդալը նվաճեց:

Ծանրամարտի գերծանր քաշային կարգում (105+) Գոռ Մինասյանը երկամարտում գրանցեց 451 կիլոգրամ արդյունք և դարձավ արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում մեր մարզիկը երեք անգամ բարձրացրեց ծանրաձողը, որոնցից ամենածանր 210 կիլոգրամանոցն էր: Հրում վարժությունում Մինասյանն իր գլխավերևում պահեց 241 կգ ծանրաձողը:

Մեր մյուս ծանրամարտիկը՝ Ռուբեն Ալեքսանյանը, գրավեց 4-րդ տեղը: Նա պոկում վարժությունում գրանցեց 195, իսկ հրումում՝ 245 կգ արդյունք: Նրա ընդհանուր ցուցանիշն է 440 կգ:

Առաջին տեղը գրավեց վրացի Լաշա Թալախաձեն, որը գրանցեց համաշխարհային ռեկորդ՝ 473 կգ:

Այս խորագրի վերջին նյութերը