Լրահոս

17.08.2016 00:40


Միհրան Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր

Միհրան Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը դարձավ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը սերբ, աշխարհի նախկին չեմպիոն Դավոր Ստեֆանեկին էր: Պայքարն ավարտվեց 1։1 հաշվով, և քանի որ սերբը վերջինն էր միավոր «վաստակել», հաղթանակը կողմնակալ մրցավարները տվեցին Ստեֆանեկին՝ վերջինին այդպես էլ չպատժելով պասիվության համար։

Ի դեպ, նշենք, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը սերբ է։

Մինչ եզրափակիչ հասնելն` առաջին գոտեմարտում, Հարությունյանը գերազանցել էր եգիպտացի Սալեհ Կահքին՝ 9։0 հաշվով։ Երկրորդ գոտեմարտում Հարությունյանը 2։1 հաշվով հաղթեց կորեացի Ռյու Հանսույին և շարունակեց պայքարը կիսաեզրափակչում։ Իսկ ահա կիսաեզրափակչում Միհրանը 3-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռասուլ Չունաևին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը