Աշխարհ

16.08.2016 18:50


Թիմբերլեյքը հարսանիքի պատահական հյուր է դարձել (լուսանկար)

Թիմբերլեյքը հարսանիքի պատահական հյուր է դարձել (լուսանկար)

Ամերիկացի դերասան և երգիչ Ջասթին Թիմբերլեյքը հարսանիքի պատահական հյուր է դարձել։ Այս մասին հայտնում է «ET Online»–ը։

Նորապսակներ Չեսլի Գոդեն և Ռայան Փարքսը լուսանկարվում էին տոնական ընդունելությունց առաջ Նյու Հեմփշիրի «Mount Washington Hotel»–ում, երբ անսպասելիորեն նրանց մոտ հայտնվեց Թիմբերլեյքը։

Պարզվել է՝ երգիչը ճաշում էր քիչ հեռու, հարսնացուի հայրը նկատել է նրան և խնդրել փոքրիկ ծառայություն մատուցել։ Թիմբերլեյքը համաձայնել է, որից հետո մոտեցել է նորապսակներին, շորհավորել ու լուսանկարվել նրանց հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը