Աշխարհ

16.08.2016 15:55


Գյուլենի համար 2 ցմահ և 1900 տարվա ազատազրկում են պահանջել

Գյուլենի համար 2 ցմահ և 1900 տարվա ազատազրկում են պահանջել

Թուրքիայի Ուշաք նահանգի հանրապետական դատախազությունը գործ է կազմել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի դեմ և ներկայացրել ծանր հանցագործությունների դատարան:

«Անադոլուի» փոխանցմամբ՝ 2.527–էջանոց գործում նշված է, որ Գյուլենն «այն ահաբեկչական խմբավորման գլխավոր կազմակերպիչն ու ֆինանսավորողն է, որը հանցավոր նպատակներ է ունեցել Թուրքիայում սահմանադրական կարգը տապալելու, իշխանությունը զավթելու և այլ հանցագործություններ իրականացնելու համար»:

Առաջարկվել է Գյուլենին դատապարտել 2 ցմահ և 1900 տարվա ազատազրկման և 2 միլիոն 210 հազար օրվա դրամական տուգանքի:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը Գյուլենին համարում է հուլիսի 15–ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը։ Ստամբուլն ԱՄՆ–ից պահանջում է արտահանձնել այնտեղ գտնվող Գյուլենին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը