Աշխարհ

16.08.2016 15:23


Պուտինը հայտարարել է բարեկամ Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու անկեղծ ցանկության մասին

Պուտինը հայտարարել է բարեկամ Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու անկեղծ ցանկության մասին

Ռուսաստանն անկեղծորեն ձգտում է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Այս մասին, ТАСС–ի փոխանցմամբ, Սոչիում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք անկեղծորեն ձգտում ենք հարաբերությունների լիարժեք վերականգնմանը մեր բարեկամ Թուրքիայի հետ, երկրի, որի հետ անցած տարիների ընթացքում ձևավորվել են համագործակցության և փոխգործակցության յուրահատուկ հարաբերություններ»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը հավելել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին այցը Ռուսաստան հաստատեց հարաբերությունների վերականգնման և զարգացման ուղղությամբ լիարժեք աշխատանք տանելու կողմերի ընդհանուր տրամադրվածությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը