Աշխարհ

16.08.2016 12:30


Թուրքական կողմը հրավերի դեպքում չի մասնակցի ԼՂՀ 25-ամյակին նվիրված կոնֆերանսին

Թուրքական կողմը հրավերի դեպքում չի մասնակցի ԼՂՀ 25-ամյակին նվիրված կոնֆերանսին

Թուրքիայի ազգային կրթության նախարարության՝ Եվրամիության և արտաքին հարաբերությունների գլխավոր վարչությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյակի առթիվ կայանալիք միջազգային կոնֆերանսին թուրքական կողմից որևէ մասնակցություն չլինի:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական «İlerihaber.org»–ին հղումով։

Նշյալ վարչությունը հատուկ գրությամբ դիմել է նորարարական և կրթական տեխնոլոգիաների վարչությանը՝ պահանջելով, որպեսզի հրավերի դեպքում որևէ թուրքական պատվիրակություն չմասնակցի ՀՀ երիտասարդության և սպորտի նախարարության կողմից կազմակերպվելիք հոբելյանական կոնֆերանսին, որը տեղի կունենա 2016թ. սեպտեմբերի 15-18-ին:

Նորարարական և կրթական տեխնոլոգիաների վարչությունն էլ իր հերթին գրավոր կերպով հրահանգել է Թուրքիայի նահանգապետարաններին և նահանգային ազգային կրթական վարչություններին՝ հայկական կողմից համապատասխան հրավեր ստանալու դեպքում զերծ մնալ կոնֆերանսին մասնակցությունից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը