2016–ի հուլիսը՝ պատմության մեջ ամենաշոգ ամիս. ՆԱՍԱ
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի տվյալներով՝ 2016 թվականի հուլիսը դարձել է Երկրի վրա ամենաշոգ ամիսն օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, այսինքն՝ վերջին 136 տարիներին։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կլիմայագետ Գևին Շմիդտի խոսքով՝ այս տարվա հուլիսին միջին ջերմաստիճանը 0,84 աստիճան Ցելսիուսով բարձր է եղել 1950-1980-ականների միջին ջերմաստիճանից և 0,18 աստիճանով բարձր նախորդ ռեկորդային ամիսներից՝ 2011 թվականի հուլիսից և 2015 թվականի հուլիսից:
«Վախեցնում է այն, որ մենք մտնում ենք մի շրջան, որտեղ յուրաքանչյուր հաջորդ ամիս կամ տարի ռեկորդային տաք է լինելու»,- ասել է Սթենֆորդի համալսարանից կլիմայագետ Քրիս Ֆիլդը:

7or.am