Աշխարհ

16.08.2016 10:25


Նովոռոսիյսկում հայ գործարար է սպանվել

Նովոռոսիյսկում հայ գործարար է սպանվել

Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում՝ գլխավոր տաճարի դիմաց, օգոստոսի 15-ին 55-ամյա տղամարդու մարմին է հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում է «kuban24.tv»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գլադկովի փողոցում հայտնաբերված մարմնի վրա առկա են հրազենային վնասվածքներ։

«Մահացածի ինքնությունը պարզվել է. նա ձեռնարկատեր էր»,- ասել է Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի բաժնի ղեկավարի ավագ օգնական Նատալյա Սմյացկայան:

Հարուցվել է քրեական գործ երկու հոդվածներով՝ «Սպանություն» և «Զենքի անօրինական ներմուծում»: Հետաքննությունը շարունակվում է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը