Աշխարհ

15.08.2016 08:17


Բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը դուրս մնացին պայքարից

Բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը դուրս մնացին պայքարից

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը կրկին պայքարի մեջ մտան բռնցքամարտիկները։

56 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանի մրցակիցն իռլանդացի Ջոն Կոնլանն էր։ Ավագյանը զիջեց 3-0 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից։

Ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը նույնպես դուրս չեկավ քառորդ եզրափակիչ։

64 կգ քաշային կարգի հերթական մենամարտում Բաչկովի մրցակիցը չինացի Հու Քիանխուն էր։ Հայ բռնցքամարտիկը պարտվեց 2-1 հաշվով։

Բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով` թե՛ Արամ Ավագյանը, և թե՛ Հովհաննես Բաչկովը չեն պարտվել իրենց մենամարտերում։

«Իմ տղաներն այսօր չեն պարտվել, և ես դա չեմ ասում` որպես երկրպագու, մյուս մասնագետներն էլ են այդ կարծիքին։ Նրանք արժանի պայքար են տվել և հավասարի պես մենամարտել են»,-ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասաց Աղամալյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը