Աշխարհ

15.08.2016 07:57


Բաքվում հանդիպել են Սերգեյ Շոյգուն և Իլհամ Ալիևը

Բաքվում հանդիպել են Սերգեյ Շոյգուն և Իլհամ Ալիևը

Կիրակի օրը Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «TASS»-ը հայտնում է, որ Ալիևը հայտարարել է՝ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների մակարդակը թույլ է տալիս շատ հարցեր լուծել, որոնք կապված են տարածաշրջանային անվտանգության հետ:

«Մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս լուծել երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, ինչպես նաև խնդիրներ՝ կապված տարածաշրջանային անվտանգության հետ։ Երկար տարիներ մենք ակտիվորեն համագործակցում ենք և ավելացնում համագործակցության ներուժը»,-ասել է Ալիևը:

Շոյգուն էլ հավելել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները ռազմական և ռազմա-տեխնիկական մասով քննարկելու թեմա ունեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը