Աշխարհ

15.08.2016 07:32


Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը 7-րդն է Օլիմպիական խաղերում

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը 7-րդն է Օլիմպիական խաղերում

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը կայացավ մարմնամարզության առանձին գործիքների` նժույգթափերի վարժության եզրափակիչը։

Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը, հավաքելով 14.933 միավոր, ընդհանուր հաշվարկում գրավեց 7-րդ տեղը։

Այս ձևում Օլիմպիական չեմպիոն դարձավ Մաքս Վիտլոկը Մեծ Բրիտանիայից։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Հարություն Մերդինյանի կարծիքով` Օլիմպիական խաղերի նժույգթափեր վարժության եզրափակչում թերություններ կային։

«Վարժության մեջ թերություններ կային, այդ իսկ պատճառով ցածր միավոր ստացա։ Եթե վարժության վերջին հատվածում պտույտը կատարեի, ապա 6.8 միավոր կստանայի։ Լարվածություն էի զգում, դա էր պատճառը, որ վերջին պտույտը չկատարեցի։ Բարդ վարժությունը չարեցի, քանի որ առողջական խնդիրներ ունեմ»,-ասել է Մերդինյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը