Աշխարհ

14.08.2016 09:07


Թուրքիան մերժել է Հունաստանին Կիպրոսից զորքերը դուրս բերելու հարցում

Թուրքիան մերժել է Հունաստանին Կիպրոսից զորքերը դուրս բերելու հարցում

Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են կատարել Հյուսիսային Կիպրոսից զորքերը դուրս բերելու Հունաստանի պահանջը։ Այս մասին հայտնում է «Anadolu»–ն։

Թուրքիայի ԱԳՆ–ի գրավոր դիմումում ասվում է, որ Կիպրոսի հարցում իրենց հույն գործընկերների առաջ քաշած պայմանները Հունաստանի անկեծությունն ու սպասելիքները կասկածի տակ են դնում։

Ավելի վաղ, Հունաստանի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Հյուսիսային Կիպրոսից Թուրքիայի զորքերի դուրս բերումը կիպրոսյան հարցի լուծման անկյունաքարային նախապայմանն է։

«Ակնկալում ենք, որ Հունաստանը վերջ կդնի իր աննպատակային հայտարարություններին և կդադարեցնի Թուրքիայի կողմից կանխված պետական հեղաշրջման գործի իրավական գործընթացին միջամտելու փորձերը»,–ասված է Թուրքիայի ԱԳՆ–ի հայտարարությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը