Աշխարհ

13.08.2016 16:29


Մոսկվայում հային ու ղրղզին սպանողները, ենթադրաբար, սափրագլուխներ են

Մոսկվայում հային ու ղրղզին սպանողները, ենթադրաբար, սափրագլուխներ են

Մոսկվայի իրավապահները որոնում են ուրբաթ լուսադեմին Ռյազանյան պողոտայում գարեջրի վաճառքի կետի մոտ երկու մարդու սպանություն կատարած մի խումբ երիտասարդների:

«Ազատությունը» հայտնում է, որ ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հնարավոր է՝ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Ականատեսների վկայությամբ, ուրբաթ վաղ առավոտյան ժամը 5-ի սահմաններում ինչ-որ երիտասարդներ են մոտեցել գարեջրի վաճառքի կետի մոտ իր օգնականի հետ նստած սեփականատիրոջը՝ ծնունդով Հայաստանից 69-ամյա Լև Քամալյանին: Նրանց միջև լեզվակռիվ է ծագել, ինչից հետո երիտասարդներից մեկը գրապանից հանել է դանակն ու հարվածել Քամալյանի սրտին: Վերջինս տեղում մահացել է:

Հանցագործների երկրորդ զոհն է դարձել առևտրային կետի հաճախորդը՝ Ղրղզստանի քաղաքացի, 36-ամյա Նուրիկ Մունդուզովը։ Նրան նույնպես սպանել են դանակի հարվածով:

Որոշ լրատվամիջոցների տվյալներով, մարդասպանները սափրագլուխներ են (սքինհեդներ), նրանց հագին զինվորական կոշիկներ են եղել:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը