Մեկ շաբաթում բանկերի կողմից գնվել է 60,963,940 դոլար
Օգոստոսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 60,963,940 դոլար 475,35դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 76,123,503 ԱՄՆ դոլար 476.81դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 476.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածումգործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,162,539 եվրո 526.73 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,277,167 եվրո 531.52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,186,148,022 ՌԴ ռուբլի 7,29դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 403,927,072 ՌԴ ռուբլի 7,29դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամովտեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 35.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝68.6մլն ԱՄՆ դոլար:
Մեկ շաբաթում բանկերի կողմից գնվել է 60,963,940 դոլար