Աշխարհ

13.08.2016 09:45


Ռիո-2016. Անդրանիկ Կարապետյանն իրեն լավ է զգում

Ռիո-2016. Անդրանիկ Կարապետյանն իրեն լավ է զգում

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, ով վնասվածքի պատճառով չէր շարունակել իր պայքարը, եկել էր ծանրամարտի դահլիճ:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի առաջատարներից մեկն այսօր՝ օգոստոսի 13-ին, հետևելու էր եկել 85 կգ քաշային ծանրորդների մրցելույթներին:

Իրեն հատուկ համեստությամբ` Անդրանիկը նստած էր տրիբունայում և հետևում էր տղաների մրցելույթներին, երբ կամավորներից մեկը նկատեց և ճանաչեց նրան, խնդրեց լուսանկարվել: Կարապետյանն, իհարկե, չմերժեց և լուսանկարվեց:

Հայ մարզիկի՝ ոտքի կանգնելուն պես, նրա հետ լուսանկարվել ցանկացողների հերթ գոյացավ: Տարբեր ազգի ներկայացուցիչներ մոտենում, լուսանկարվում և առողջություն էին մաղթում նրան:

Կարապետյանը փոխանցեց, որ իրեն լավ է զգում և վստահեցնում է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, վախենալու և հուսահատվելու ոչինիչ չկա: Նաև շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս օրերի ընթացքում աջակցել և սատարում են նրան:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը