Աշխարհ

12.08.2016 20:49


«Մանկական Նոր ալիք-2016»-ի առաջին մրցութային օրը Միշան արժանացել է 87 միավորի

«Մանկական Նոր ալիք-2016»-ի առաջին մրցութային օրը Միշան արժանացել է 87 միավորի

«Մանկական Նոր ալիք-2016»-ի hայաստանյանպատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) առաջին մրցութային օրն արժանացել է 87 միավորի. ժյուրիի 8 անդամներից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10 միավոր: Միշան կատարել է իր «Փոքրիկ ղարաբաղցին» երգը:

Փոքրիկ Միշայի տրամադրությունը բարձր է եւ մարտական: Նա նույն վստահությամբ այսօր՝ մրցութային երկրորդ օրը, ելույթ կունենա 4-րդ համարի ներքո եւ կկատարի “UptownFunk” միջազգային հիթը:

«Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է Մոսկվայում 2008 թվականին: Այն սկսել է լայն տարածում գտնել 2009 թ-ից, երբ մրցույթի կազմակերպիչները ստացել են մասնակցության ավելի քան 4 հազար դիմում: 2010 թվականին մրցույթը սկսել է անցկացվել «Արտեկ» միջազգային մանկապատանեկան կենտրոնում:

Հանրային հեռուստաընկերությունը «Մանկական Նոր ալիք-2016»-ի պաշտոնական հեռարձակողն է:Կանոնների համաձայն, մրցույթի հեռուստատեսային տարբերակը հնարավոր կլինի ներկայացնել մրցույթից օրեր անց միայն:

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը