Թայպեի կենդանաբանական այգում 7-ամյա ընձուղտը վախից սատկել է
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Թայվանի Թայպեի կենդանաբանական այգում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «The Daily Mail»-ը, Սյաո Ձյու անունով ընձուղտը վախից սատկել է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ զուգավորման նպատակով կենդանուն մասնավոր կենդանաբանական այգիներից մեկը տեղափոխելու համար Սյաո Ձյուին վանդակով տեղադրել են բեռնատարի մեջ, սակայն չի հասցրել մեքենան շարժվել, կենդանին սկսել է ցնցվել ու սատկել է։
Դիահերձման արդյունքում պարզվել է, որ Սյաո Ձյուն տառապում էր թոքաբորբով, իսկ բեռնատարի մեջ տեղափոխելուց հետո կենդանին խուճապի է մատնվել, ինչը խափանել է մկանային աշխատանքը և շնչառական դժվարություններ առաջացրել, որի արդյունում կենդանին սատկել է։
Նշվում է, որ միջադեպը բողոքի ալիք է բարձրացրել կենդանիների պաշտպանների շրջանակներում։

7or.am