Վարդան Ղուկասյանն ու Իշխան Զաքարյանը պարզապես խորհրդակցե՞լ են
Մամուլում տեղեկատվություն էր հրապարակվել, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ՝ ավելի վաղ քաղաքապետարանում հայտնաբերված չարաշահումների հետ կապաված խնդիրները քննարկելու:
Նշենք, որ Վերահսկիչ պալատի կողմից Գյումրիի քաղաքապետարանում հայտնաբերված չարաշահումների մասին քաղաքում դեռ վաղուց էին լուրեր շրջանառվում: Նույնիսկ խոսվում էր այն մասին, որ քաղաքապետարանի բաժնի պետերը շատ դեպքերում դժգոհել են, որ իրենք ստիպված են ստորագրել չարաշահումների վերաբերյալ փաստաթղթերի տակ, որոնք կատարավել են ոչ իրենց կամքով:
«7օր»-ի այն հարցին, թե արդյոք իրականում երեկ Վարդան Ղուկասյանը հանդիպե՞լ է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ, Գյումրու քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Աղեկյանը, մի քանի րոպե մամուլի հասցեին լուտանքներ տեղալուց հետո, պատասխանել է.
-Այո՛, Իշխան Զաքարյանի մոտ եղել է, իսկ մամուլում հրապարակված իբր հայտանաբերված չարաշահումների մասին տեղեկատվությունը մենք գնահատում ենք իբրև ինֆորմացիոն տեռոր, բանսարկություն:
Հարցին, թե այդ դեպքում Վարդան Ղուկասյանը բաժնի պետերի ներկայությամբ ի՞նչ է քննարկել Վերահսկիչ պալատի նախագահի հետ, Լիլիթ Աղեկյանը պատասխանել է.
-Դե, խորհրդակցություն է եղել, քաղաքապետն էլ մասնակցել է, ի՞նչ կա դրա մեջ: Իսկ բաժնի պետերի առումով կարող եմ ասել, որ հնարավոր է, որ նրանք էլ խորհրդակցությանը մասնակցած լինեն:
Իսկ թե համապատասխանո՞ւմ է իրականությանն այն տեղեկատվությունը, թե քաղաքապետարանի որոշ բաժնի պետեր դժգոհել են չարաշահումների հետ կապված ինչ-ինչ փաստաթղթերի տակ ստորագրելու առիթով, քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն արձագանքել է՝ հիվանդ երևակայության արգասիք է:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի